Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյանը լքեց աշխարհի գավաթի խաղարկությունը

Նոյեմբեր 04,2025 13:36

Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/128 եզրափակչի թայ-բրեյքից հետո Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը դուրս մնաց պայքարից: Նա անչափ համառ պայքարում 3,5:4,5 հաշվով զիջեց եգիպտացի գրոսմայստեր Ահմեդ Ադլիին:

Այսօր մեկնարկում է 1/64 եզրափակիչը: Ռոբերտ Հովհաննիսյանի, Հայկ Մարտիրոսյանի, Գաբրիել Սարգսյանի հետ միասին պայքարի մեջ կմտնի նաեւ Շանթ Սարգսյանը:

Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ« ձեւաչափով: Առաջին երեք տեղերը զբաղեցնող շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու 2026 թվականին կայանալիք հավակնորդների մրցաշարին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել