Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը ջարդում է «Արցախը տաք, հանգիստ ապրեք» անհեթեթ թեզը, վերահաստատում իր առաջիկա պլանները. Տաթևիկ Հայրապետյան

Նոյեմբեր 04,2025 15:13

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր հողերի վրա երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Հայկական պետությունը հիմնադրվել է պատմականորեն ադրբեջանական հողերի վրա։ Էրիվանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան՝ սրանք բոլորը մեր պատմական հողերն են։ Ոչ ոք չի մոռացել, որ Էրիվանը 1918 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից նվիրաբերվել է Հայաստանին». սա հատված է Ալիևի՝ 2013 թվականի մարտի 19-ի ելույթից։ Այսինքն՝ այս ելույթը նա ունեցել է 12 տարի առաջ։ Այդ ժամանակ Արցախը մեր վերահսկողության տակ էր, Սևանն էլ, Սյունիքն էլ պաշտպանված էին՝ հենց Արցախով։ Արցախը Հայաստանի թիկունքն էր։

Այս ելույթից անցավ 7 տարի, Ալիևը հարձակվեց Արցախի վրա։ Դրանով էլ չբավարարվեց, դրանից հետո իրականացրեց էթնիկ զտում։ Արցախում այլևս հայ չի ապրում։ Հիմա եկել է, նորից նույն ելույթն է ունենում ու նորից մեզ նույն բանն է ասում, ինչ ասել է 12 տարի առաջ։ Ասում է՝ ես իմ պլաններից չեմ հրաժարվել, հատկապես հիմա, երբ այլևս ՀՀ-ն Արցախով պաշտպանված չէ։ Իհարկե, ոմանք էլ կխաբեն իրենց «ներքին լսարանի համար է ասում» հեքիաթներով, բայց Ալիևի քաղաքականությունը կառուցված է հենց այն բանի վրա, ինչ ինքը ասում է ներքին լսարանի համար։

Այսպիսով, Ալիևը ջարդում է «Արցախը տաք, հանգիստ ապրեք» անհեթեթ թեզը, անկեղծորեն վերահաստատում է իր առաջիկա պլանները։ 12 տարի մեզ սա է ասում, այդ ընթացքում ՀՀ-ում տարբեր իշխանություններ են փոխվել, բայց լայն հանրային առումով չի եղել գիտակցում՝ սա լուրջ է, սա պետք է հասկանալ ու ԿԱՆԽԵԼ։ Հիմա կարող ենք ևս պայմանական 12 տարի «խախանդ» նստել, բայց հետո, որ գա իր զավթողական ծրագրերը իրագործելու, չասեք՝ չի ասել։ Ասել է, հասկանալ է պետք ու ԳՈՐԾԵԼ ժամանակին, ոչ թե նստել թախտին ու սպասել բախտին, իսկ հետո «վայ-վույը» կապել ու փրկություն փնտրել ԱՄՆ-ի, ՌԴ-ի կամ Իրանի մեջ։

Չէ, մեր հարցը լուծողը մենք ենք, և մենք կարող ենք մեր ներուժով լուծել հարցը՝ կանխել պատերազմը ու ունենալ իրապես երկարաժամկետ կայունություն ՀՀ-ի համար։ Այս խնդիրը պետք է լուծի գալիք իշխանությունը, որը չի կարող լինել, կներեք բառիս համար, «չմո» ու Ալիևի կամքի կատարումը պարտադրել որպես «բացառիկ խաղաղություն»։ Տենց չի աշխատում։ 12 տարի առաջվա ելույթը և այդ արանքում ընկած շատ դաժան զարգացումները ապացուցում են դա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930