Ermenihaber. «Հայաստան- Թուրքիա հարաբերությունները ճիշտ ուղու վրա»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում:
Պատասխանելով թուրք լրագրող-վերլուծաբան Բարչըն Յինանչի հարցին, վարչապետը նշեց․ «Ինստիտուցիոնալ առումով մենք կապ ունենք տարածաշրջանի բոլոր երկրների հետ։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երբեք ինստիտուցիոնալ կապ չենք ունեցել, իսկ հիմա ունենք, ինչը կարևորագույն նորություն է։ Հայ-թուրքական հարաբերությունները ուրիշ բան են, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ ուրիշ»։
Վարչապետը հայտնեց, որ վերջին տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ շատ հաճախ են հանդիպում։
«2 անգամ եղել եմ Թուրքիայում և Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու Երևանում կայանալիք եվրոպական համայնքի գագաթնաժողովին ու հույս ունեմ, որ հրավերը կընդունվի»,-հավելեց նա։
Կարդացեք նաև


















































