Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է այն հիմնարար արժեքների կարևորությունը, որոնց վրա կառուցված է Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն. Անահիտ Մանասյան

Նոյեմբեր 04,2025 16:35

75 տարի առաջ ստորագրման համար բացվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:

Այս օրը ևս մեկ անգամ հիշեցնում է այն հիմնարար արժեքների կարևորությունը, որոնց վրա կառուցված է Եվրոպայի խորհուրդը՝ մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն և ժողովրդավարություն։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան այն հիմքն է, որը ձևավորել է մարդու իրավունքների պաշտպանության առանցքային համակարգ և շարունակում է ուղենիշային լինել պետությունների համար՝ մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործման ճանապարհին։

Այս օրը ևս մեկ հնարավորություն է վերահաստատելու մեր հանձնառությունը՝ ամրապնդելու և կատարելագործելու իրավունքների երաշխավորման ու արդյունավետ պաշտպանության համակարգերը։

Անահիտ Մանասյան
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930