13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Տիգրան Հարությունյան) հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն:
Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Հայաստանի շախմատի ֆեդերացիա


















































