«Ազգ». Բրյուսելում անցկացվել է «Վերադառնալու իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով միջազգային համաժողով, որը համատեղ կազմակերպել էին Արևմտյան ադրբեջանցիների համայնքը և ֆրանսիական «CAP Freedom of Conscience» ոչ կառավարական կազմակերպությունը։
Համաժողովը նվիրված է եղել ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողեր վերադառնալու իրավունքին, ինչպես նաև քննարկվել են միջազգային իրավունքի, սեփականության և մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված հարցեր։
Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին ներկայացրել է կազմակերպության գործունեությունն ու նպատակները՝ ընդգծելով, թե անցած դարի ընթացքում արևմտյան ադրբեջանցիները հետևողականորեն տեղահանվել են իրենց պատմական հողերից։
Նա նշել է, թե Հայաստանի վարած քաղաքականության հետևանքով պատճառված նյութական վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներով, իսկ դարավոր մշակութային ժառանգության կորուստը՝ անչափելի է։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































