Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել ԴՕՍԱԱՖ-ի՝ Արմավիրում գտնվող ավտոդրոմի և 6 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ

Նոյեմբեր 04,2025 17:07

2025 թվականի նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նանսենի 45 ավտոդրոմ հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքի և 88.9 քմ մակերեսով ավտոդրոմի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը՝ 77 միլիոն 144 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Արմավիր քաղաքի Նանսենի 45 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930