Լրահոս
Օրվա լրահոսը

«Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել»

Նոյեմբեր 04,2025 17:30

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի պատասխան մի շարք ԶԼՄ-ների հարցերի` տեղեկացնում եմ, որ Թաքեր Կարլսոնի հետ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը դեռևս չի կայացել, այն կայանալու է հաշված ժամերի ընթացքում։ Հարցազրույցի նկատմամբ հետաքրքրությունը երկկողմանի է եղել։

Ինչ վերաբերում է իշխանական ԶԼՄ-ների և հարթակների կողմից տարածած կեղծ տեղեկություններին, թե հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ հարցազրույցի համար որևէ լումա չի ծախսվել։ ԱՄՆ-ում մեծ ուշադրությամբ հետևում են Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Քաղաքակիրթ աշխարհը, իհարկե, զարմացած է, որ իրեն ժողովրդավար հռչակած պետության ղեկավարը եկեղեցուն պաշտպանելու համար ազգային բարերար է կալանավորում ու անհաշտ պայքար մղում մեր ազգային ինքնության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Հասկանում եմ, որ ներկայիս իշխանությունները ամեն ինչ իրենց սեփական արշինով են չափում։ Ի դեպ, իշխանություններին կոչ ենք անում հրապարակել, թե վերջին յոթ տարիների ընթացքում պետբյուջեի միջոցներից որքան գումար է հատկացվել արևմտյան տարբեր պարբերականներում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները կազմակերպելու և վերջինիս «մտքի գոհարները» հրապարակելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930