Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մովսիսյանն այն մասին, թե ինչո՞ւ է Հ1-ը ուղիղ եթերով լուսաբանել կեղծ պատարագը

Նոյեմբեր 04,2025 17:34

«Իսկ ինչո՞ւ էին մյուս լրատվամիջոցները որոշել լուսաբանել։ Որովհետեւ իրադարձություն է, որը հետաքրքիր է հանրությանը։ Ինչո՞ւ չի կարող Հանրայինի լուրերը իր յութուբյան ալիքով հեռարձակել, երբ 10-ից ավելի լրատվամիջոցներ կային։ Զարմանում եմ՝ ի՞նչ կա զարմանալու»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ հակընդդեմ հարցուպատասխանի մեջ մտավ Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Լրագրողներին հետաքրքրել էր՝ կիրակի օրը Հովհաննավանքում կայացած կեղծ պատարագը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը ինչո՞ւ է Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերում լուսաբանել։

Մյուս հարցին՝ իսկ ինչո՞ւ Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել կիրակի օրը Մայր Աթոռում կաթողիկոսի գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագը, Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց․ «Երբ Հանրային հեռուստաընկերությունը որեւէ պատարագ լուսաբանում է, Հանրայինին նախապես տեղեկացնում են պաշտոնական նամակով, քննարկվում է, տեղանքի զննություն է կատարվում ու որոշվում։ Դա մեծ աշխատանք է։ Այս դեպքում այդ իրադարձության վերաբերյալ որեւէ դիմում չի եղել»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930