Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը խոսում է ռազմավարական նպատակների մասին

Նոյեմբեր 05,2025 10:00

Իլհամ Ալիեւը ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է անում, որոնք խիստ հակասության մեջ են մտնում «խաղաղությունը հաստատված լինելու» մասին հայաստանյան իշխանությունների՝ օրը 10 անգամ կրկնվող «հանգերգի» հետ: Ադրբեջանի նախագահն, իհարկե, հասկանում է, որ դրանով անհարմար վիճակի մեջ է դնում Փաշինյանին եւ նրա զինակիցներին, իսկ ինքը՝ Ալիեւը, մեծապես շահագրգռված է ՔՊ-ական իշխանության վերարտադրության մեջ: Հապա ինչո՞ւ է նա հարվածի տակ դնում իր այստեղի բարեկամներին:

Այդ հարցի պատասխանը գտնելու համար պետք է մի փոքր հետ գնալ: Երբ 2019 թվականին Փաշինյանը մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը եւ սկսեց խոսել այն մասին, թե ամեն ինչ սկսում է «զրոյական կետից» եւ «ինչ ուզում բանակցում է», Ալիեւը հասկացավ, որ ի դեմս Փաշինյանի, գործ ունի անփորձ, անհամաչափորեն ամբիցիոզ արկածախնդրի հետ ու, հետեւաբար, եկել է հարցը ռազմական ճանապարհով լուծելու ժամանակը:

Բայց Արցախի հարցը Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերի մի մասն է, մի փուլն է միայն: Ծրագիրը շատ ավելի ընդարձակ է եւ նպատակ ունի այս տարածաշրջանում հայկական պետականության վերացումը: Պարզ է, որ դրա համար նախատեսված են տարիներ, գուցե՝ տասնամյակներ, եւ, Փաշինյանը, իր վերը նշված հատկությունների պատճառով, առավելագույնս նպաստելու է այդ ծրագրի հաջորդ փուլերի, հաջորդ հանգրվանների իրականացմանը եւ ոչ թե վերջնական կատարմանը:

Սակայն, երբ խոսքը ռազմավարական նպատակների մասին է, հնարավոր չէ, որ դրանք ամբողջությամբ գաղտնի պահվեն՝ հակառակ դեպքում ո՛չ սեփական քաղաքացիները, ոչ էլ արտասահմանցի գործընկերները քեզ լուրջ չեն ընդունի: Բնականաբար, Ալիեւը ուղիղ չի ասի՝ «մեր նպատակը հայկական պետության լուծարումն է եւ այդ տարածքը Մեծ Թուրանի մեջ ընդգրկելը»: Դա գուցե իր սերնդի խնդիրը չի:

Դրա համար էլ նա խոսում է «միջանկյալ քայլերի» մասին, որոնք իրագործելու են մոտակա տարիների ընթացքում՝ «միջանցք», 300 հազար ադրբեջանցու «վերադարձ», «անկլավներ» եւ այլն: Դատելով ՀՀ ներկայիս իշխանությունների արձագանքից՝ այդ քայլերի հանդեպ նրանց վերաբերմունքը միանգամայն դրական է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թուրքերի այդ՝ յառաջիկայ բազմաթիւ տարիների վրայ բոլորուող, հանգրուանային ռազմավարութիւնը հմուտ մօտեցում մըն է, սակայն կը հիմնուի այն ենթադրութեան վրայ որ ընթացիկ վիճակը, ՀՀի մէջ, Թուրքիայում, ընդհանուր տարածաշրջանում, նոյնիսկ՝ համայն աշխարհում, մնալու է միեւնոյնը, տարիներ շարունակ:

    Դէպքերու ընթացքը, եւ մանաւանդ այդ ընթացքին արագութիւնը, լուրջ հկարցականների կ’ենթարկէ այդ ենթադրութիւնը: Հետեւաբար, իրենք հիմա պէտք է որ որոշեն՝ կ’առնե՞ն ռիսկը, որ դա այդպէս չլինի: Որ, գալիք տարիներին, կացութիւնը փոխուի, եւ դժուարացնէ – կամ նոյնիսկ անհնար դարձնէ – յաջորդ ռազմական լուծումները:

    Արցախի Ազատագրական Պատերազմէն ետք, երբ որ իրենք պիտի անէին այդ որոշումը, հայերը ճակատագրական սխալ գործեցին: Թուրքերը, այս գետնի վրայ, շատ աւելի վարպետ ու խելացի են…

    Ամենայն հաւանականութեամբ, Ալիեւը չի շարունակում իր ռազմական յաղթական առաջընթացը, քանի որ չի ստանում «կանաչ լոյսը» այդ ուղղութեամբ: Որո՞ւ կողմէ, յստակ չէ, սակայն ամէն դէպքում այդ լոյսի գոյնը կարող է որ փոխուի, մի օրից միւսը:

    Այս կէտին հասնելէ ետք, ՀՀում որեւէ իշխանափոխութիւն որեւէ բան չի կրնար փոխել ՀՀի համար: Այն պահին որ հայերը գործադրեցին 2018ի այդ «Երեւանի Գարունը», կնքեցին արդէն ՀՀի մահկանացուն:

    Հայ ժողովուրդը, ոչ թէ արժանի չէ, այլ պարզապէս եւ տառացիօրէն՝ անկարող է, երբեւիցէ պետութիւն ունենալու: Վստահաբար ոչ, արդի ըմբռնողութեամբ – չնայած, թագաւորութիւններն ալ մէկ առ մէկ տապալած են, հիմնականօրէն ներքին պատճառներով – :

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Հայ ժողովուրդը կարող է և ունի պետություն: Երկիրը տուն ´pet˚ դարձնել, այլ ոչ թե միջանցք: Կամ rest area: Տունը վերանորոգել է պետք: Եվ ոչ մի եվրորեմոնտ, թուրքական կաֆելով, … Մեր մասնագետների, վարպետների հաշվարկածով, գծագրածով,…

    Այլ բան է որ 2018-ից ի վեր պետականության լծակները տրամադրված են թշնամիներին: Այն օրերին Ս. Թանկյանն էր մարգարե աշխատում Երևանում: 2026-ին ընդառաջ, Կ. Փայլյանն է մարգարեի դերը ստանձնել:

    Ալգորիտմը նույնն է` 2018-ին ‘Սաշիկի 50-ը’, ‘Տուշոնկաներ’, ‘Թովմասյանի գրիչ’, ‘օլիգարխներին բանտ ու փողը բաժանել’:
    Հիմա ‘ՀԱԵ-մաքրում’, ‘Սամվել Կարապետյանին կոխել բանտ’,…

    Էլի նիկոլի սիրտը պատերազմ ա ուզել` 2018-ին ‘թավշյա սիրուց’ էր խոսույթը, հիմա ‘խաղաղություն է հաստատվել’:

  3. Ուղղում/ավելացում.
    Հայ ժողովուրդը կարող է ունենալ և ունի պետություն:
    Եղածը տուն է պետք դարձնել, այլ ոչ թե միջանցք: Կամ rest area:
    Տունը վերանորոգելու կարիքը կա: Միանշանակ:
    Եվ ոչ մի եվրորեմոնտ, թուրքական կաֆելով, …
    Մեր մասնագետների, վարպետների հաշվարկածով, գծագրածով,…

    Փաստ. 2018-ից ի վեր պետականության լծակները տրամադրված են թշնամիներին: Անհերկելի փաստ է: Ելնենք այս փաստից և մշակենք փրկության ուղին մեր կարողություններին ու ունակություններին համապատասխան և ավելին (կձեռբակալե՞ն/չե՞ն ձեռբակալի):
    Հոռետեսությունը այս փուլին շռայլություն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930