Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղության մեկ երաշխիք կա. դա ոչ երրորդ երկիրն է, ոչ էլ խաղաղապահ առաքելությունները. Արարատ Միրզոյան

Նոյեմբեր 05,2025 11:45

-Խաղաղության համար կա մի հստակ երաշխիք. դա որեւէ երրորդ երկրի մասնակցությունը չէ կամ երրորդ երկրների խմբի ստորագրությունը չէ: Դա ամենեւին զանազան խաղաղապահների առաքելությունները չեն:

 

Այդ երաշխիքը հետեւյալն է, ինչի շուրջ հնարավորություն է ձեռք բերվել համաձայնություն, այն, ինչ համաձայնեցվել կամ դեռ կհամաձայնեցվի ձեռնտու է ե՛ւ ՀՀ –ին, ե՛ւ Ադրբեջանին, ե’ւ տարածաշրջանի մյուս երկրներին: Այս փոխշահավետությունն է, որը հարատեւություն, երկարատև կյանք է հաղորդելու խաղաղության համաձայնագրին, որը կստորագրվի: Հայաստանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու խախտելու այդ պայմանագիրը, իմ պատկերացմամբ՝ նաև Ադրբեջանը ոչ մի շահագրգռվածություն չի ունենալու այն խախտելու: Թուրքիան չի ունենալու շահագրգռվածություն խաթարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործընթացը եւ մնացած երկրները եւս,- այսօր «Օրբելի ֆորումի» ժամանակ պատասխանելով հարցին, թե ՀՀ-ն ինչ երաշխիքներ ունի խաղաղության հարցում պատասխանեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930