Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարները կքննարկեն ԱՊՀ-ին սպառնացող վտանգները. Շոյգուն նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի իր գործընկերների հետ

Նոյեմբեր 05,2025 13:09

ԱՊՀ-ին սպառնացող վտանգները, դրանց արձագանքելու միջոցառումները և արևմտյան գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը կլինեն ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների 13-րդ նիստի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նիստը կկայանա Մոսկվայում՝ նոյեմբերի 5-ին, և այն կնախագահի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, որը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի իր գործընկերների հետ։

Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նիստում նախատեսվում է քննարկել «ԱՊՀ-ում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները, ինչպես նաև համատեղ արձագանքման հնարավոր միջոցառումները»։

Շոյգուն ընդգծել է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը «վստահության վրա հիմնված հաղորդակցության իսկապես եզակի ձևաչափ է, որը թույլ է տալիս ոչ միայն բաց և կառուցողականորեն քննարկել անվտանգության՝ օրակարգում առկա ամենաբարդ հարցերը, այլև  երկրներն ու ժողովուրդներին արտաքին և ներքին սպառնալիքներից պաշտպանելու համատեղ լուծումներ մշակել՝ հիմնվելով ավանդական ընդհանուր արժեքների ամուր հիմքի վրա»։

Ինչպես նախկինում ՏԱՍՍ-ին ասել էր Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, նիստում կքննարկվեն նաև հումանիտար համագործակցությունը և Արևմուտքի գաղափարախոսական էքսպանսիային հակազդելը։

Անվտանգության խորհրդի քարտուղարները իրենց աշխատանքային ծրագիրը կսկսեն Ալեքսանդրյան այգում՝ Անհայտ զինվորի գերեզմանի հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհելով Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին։

ԱՊՀ Անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպումը հոկտեմբերի 31-ից Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» միջազգային փառատոնի եզրափակիչ միջոցառումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930