Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի կարճում Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը. դիմել ենք դատարան՝ խնդրելով կայացնել լրացուցիչ վճիռ, որով անդրադարձ կարվի հայցի ապահովմանը. Մարուքյան

Նոյեմբեր 05,2025 14:36

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ինչպես գիտեք, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի կարճում Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը, որով համայնքի ղեկավար ընտրելու հարցի քննարկման նպատակով ավագանու նիստերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված որևէ գործողության կատարումն արգելվել էր մինչև թիվ ՎԴ/13178/05/21 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունելության հարցի լուծումը։ Հարկադիր կատարողը պատճառաբանում էր, որ միայն հայցի ապահովումը կիրառած դատարանը կարող է վերացնել այն։

Հաշվի առնելով, որ Վարչական դատարանը վճռով չի անդրադարձել հայցի ապահովման միջոցին, իսկ վեճի մյուս կողմերը կարող են ձգձգել դատական պրոցեսը՝ ՀՀ վճռաբեկ դատարան դիմելու միջոցով, այսօր դիմել ենք դատարան և խնդրել կայացնել լրացուցիչ վճիռ, որով անդրադարձ կկատարվի հայցի ապահովմանը։

Օրենքը սահմանում է 20-օրյա ժամկետ այդ գործընթացի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930