«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը
Թաքեր Քարլսոն-Նարեկ Կարապետյան հարցազրույցի աղմկահարույց անոնսի հետքերով
Թաքեր Քարլսոնը համաշխարհային մեդիա դաշտի կարևոր ձայներից է, որի հարցազրույցները ձևավորում են քաղաքական քննարկումներ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև դրա սահմաններից դուրս:
Նա իր ուղիղ խոսքով, սուր մեկնաբանություններով հայտնի ԱՄՆ-ի ամենաազդեցիկ մեդիա դեմքերից է՝
✅լրագրող,
✅քաղաքական մեկնաբան,
✅ Tucker Carlson Tonight հաղորդաշարի հեղինակն էր՝ Fox News հեռուստաընկերությունում, որը մի քանի տարի շարունակ Ամերիկայի ամենադիտված լրատվական ծրագրերից էր❕
✅2023 թվականին Fox News-ից հեռանալուց հետո նա ստեղծեց իր անկախ հարթակը՝ Tucker Carlson Network (TCN)-ը, որտեղ շարունակում է անդրադառնալ գլոբալ խնդիրներին, քաղաքականությանը և մշակույթին՝ հաճախ քննադատելով հիմնական լրատվամիջոցների մոտեցումներ:
1️⃣Նա հարցազրույցների է հրավիրել տարբեր քաղաքական ուղղությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, լրագրողների և մտավորականների՝ բացահայտելով թեմաներ, որոնց մասին սովորաբար լռում են❗️
Կարդացեք նաև
2️⃣Քարլսոնը հայտնի է նրանով, որ փորձում է խոսել ղեկավարների հետ, ովքեր հազվադեպ են հարցազրույց տալիս արևմտյան մեդիային։ Նպատակը՝ լսել նրանց ուղիղ խոսքը, առանց միջնորդությունների եւ արևմտյան կամ ռուսական մեդիայի ձևավորած ֆիլտրերի. այլընտրանքային կարծիք՝ ձեւավորված «մեդիա քառակուսուց» դուրս❗️
3️⃣ Քարլսոնի թիմը փնտրում է այնպիսի հյուրերի, որոնց պատմությունները մտածելու տեղիք տվող են։ Նրա նպատակն է իր լսարանին ստիպել հարցեր տալ իշխանության, մեդիայի և ճշմարտության սահմանների մասին❗️
Թաքեր Քարլսոնի գործունեությանը սկսել եմ հետեւել, երբ բնակվում էինք Նյու-Յորքում։ Ակադեմիական միջավայրում ընկալելի եւ քննարկելի վերլուծաբան է համարվում:
Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն անհանգստացել Նարեկ Կարապետյանի հարցազրույցից ու փորձում են դրա կարեւորությունը նվազեցնել. որովհետեւ այս հարցազրույցի արդյունքում՝
✅տարածաշրջանային իրադարձությունների վրա հրավիրվելու է աշխարհի ավելի լայն լսարանների ուշադրություն.
✅ ուշադրություն է հրավիրվելու նաեւ մեր երկրի ներքաղաքական զարգացումների վրա.
✅իշխանության հակաիրավական գործությունն ու քաղաքական նպատակներով իրավական մեխանիզմների չարաշահումները դառնալու են քննարկման առարկա.
✅վերստին, ավելի բարձր հարթակից՝բարձրացվելու է քաղաքական բանտարկյալների հարցը՝ համարժեք արձագանքի ակնկալիքով։


















































