Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատն ինձ ցնցել են սահմանված կես եւ 1.5 մլն դրամ վճարները ՔՊ ցուցակում ներգրավելու համար, այն դեպքում, երբ 2015-2017 թ.թ.-ին ՔՊ ներկայիս շտաբի պետը հիշեցնում էր կուսակցությանը 10 հազար դրամ նվիրատվություն անելը. Սարհատ Պետրոսյան

Նոյեմբեր 05,2025 16:25

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Բնականաբար կան բազմաթիվ պատճառներ զարմանալու մարդկային կերպարանափոխումների վրա, հատկապես 2018-ից եւ 2020-ից հետո։ Բայց վերջին շրջանում կարծում եմ ամենաշատն ինձ ցնցեց սահմանված 0.5 եւ 1.5 մլն դրամ վճարները ՔՊ ցուցակում ներգրավելու համար։ Այն դեպքում, երբ հիշողությանս մեջ թարմ են (եւ ենթադրաբար, որ քրքրեմ նաեւ նամակներումս կգտնեմ) երբ ՔՊ ներկայիս շտաբի պետը 2015-2017 թվականներին հիշեցնում էր կուսակցությանը տասը հազար դրամ նվիրատվություն անելը, որպես աջակցություն ընդդիմադիր կուսակցությանը։

Բնականաբար, կարող ենք խոսել, որ շատերը սրանից մի 8 տարի առաջ տարին 0.5 մլն դրամ չէին կարող վաստակել նույնիսկ, բայց դա մեկ այլ պատմություն է, ու ինձ էլ չի ցնցում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930