Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ արդարություն փնտրենք Վաշինգթոնում, Փարիզում: Արդարությունը պետք է այստեղ՝ այս աշխարհագրության մեջ պահանջենք. Փայլյան

Նոյեմբեր 05,2025 17:59

-110 տարի ի վեր նախապաշարմունք ունեինք, որ Թուրքիան պետք է առերեսվի հայոց ցեղասպանության հետ, դրանից հետո կարող ենք հարաբերություն ունենալ: Բայց, դժբախտաբար, չշահեցինք դրանից: Իմ մեծ մայրիկը, հայրիկը մեռան առանց արդարության, ես չեմ ուզում մեռնել առանց արդարության:

Եթե ապագա չունես, եթե հարաբերություն չունես, եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ես երկխոսություն սկսել անցյալի վերաբերյալ։ Պետք է հիմա ապագա ունենալ՝ հարաբերություններ ունենալով։ Դուռը բաց մնալով՝ կարող ենք ապագա կառուցել։ Դրանից հետո ավելի դյուրին կլինի անցյալի շուրջ խոսելը,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Օրբելի ֆորումի» շրջանակներում Հայաստան եկած Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, հայազգի Կարո Փայլյանը:

Նրա խոսքով՝ աշխարհակարգը փոխվեց, լավ օրերին նույնիսկ արդարություն չկարողացանք գտնել, իսկ հիմա ուղղակի անկարելի է. «Պետք չէ արդարություն փնտրենք Վաշինգթոնում, Բեռլինում կամ Փարիզում: Արդարությունը պետք է այստեղ այս աշխարհագրության մեջ պահանջենք: Երկխոսությունով ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Թուրքիայի ժողովուրդը հիմա պատրաստ է ասել՝ տգեղ բաներ ապրեցինք 1915 –ին, բայց պատրաստ չէ դրա անունը դնել ցեղասպանություն: 110 տարի ի վեր բոլորս կորցրինք՝ հայերն էլ, թուրքերն էլ, ադրբեջանցիներն էլ: Եթե ապագան կառուցենք, անցյալի համար կարող ենք խոսել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Երանի թէ, տակաւին չամուսնացած, քո հայրիկն ու մայրիկն ալ մեռնէին Ցեղասպանութեան ժամանակ: Որպէսզի քեզ երբեք չծնէին:

    Քանզի քո նմանների պատճառով է որ թուրքերը յաղթեցին: Քո – զզուելի – հանկերգը՝ Թուրքիայում, միմիայն Թուրքիոյ օգտին էր:

    Եթէ իրապէս քաջ ես, ապա քաջութիւնը ունեցիր՝ ընդունելու որ դու եւ քո նմանները, աւելի՝ թուրք էք, քան թէ երբեւիցէ հայ: Եւ կը մարմնաւորէք Հայոց Ցեղասպանութեան լրումը, կատարեալ յաջողութիւնը: Շնորհաւոր լինի, վարձքերնիդ կատար:

    Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930