Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը (2025թ.)
✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ին, 30-ին և նոյեմբերի 1-3-ին,
◾️ Արաբկիրում՝ հոկտեմբերի 29-ին և 31-ին,
◾️ Նոր Նորքում՝ հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 3-ին,
◾️ Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 1-ին և 3-ին։
✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը,
◾️ Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին։
✅ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Կարդացեք նաև
◾️ Վանաձոր քաղաքում՝
✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 26-ին և 29-ին,
✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հոկտեմբերի 31-ին,
✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
◾️ Գյումրի քաղաքում՝ հոկտեմբերի 29-ին, հոկտեմբերի 31-ին
◾️ Հրազդան քաղաքում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին,
◾️ Արարատ քաղաքում՝ չի գերազանցել:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































