«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը գրում է.
«Եթե իշխանական ֆեյքաբուծարանը շարունակի իր չարաճճի փորձերը հարցազրույցին վերագրել որևէ գումար, ստիպված ենք լինելու Թաքեր Կարլսոնին տեղեկացնել, որ Հայաստանում մի փոքրիկ խմբակ նման բաներ է տարածում: Դրանից հետո ԱՄՆ-ում նրանց կապերի վերջին նշույլները, հավանաբար, կանցնեն պատմության գիրկը»։


















































