Լրահոս
Օրվա լրահոսը

«Համոզված եմ՝ այստեղ ինձ ճակատից «գյուլլեն», Արեւմուտքը ոչ մի բան չի անի»․ Էդուարդ Շարմազանով

Նոյեմբեր 05,2025 18:52

«Համոզված եմ՝ այստեղ ինձ ճակատից «գյուլլեն», Արեւմուտքը ոչ մի բան չի անի: Արեւմուտքը որեւէ խնդիր չունի, իր նպատակն է՝ այս իշխանություններին քաջալերելն ու պատվեր տալը, երրորդ հանրապետության բոլոր ժողովրդավարական ինստիտուտներն իսպառ քանդելը»,- դատարանի մոտ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով այսօր արդեն երրորդ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ Նա նույնպես այն կարծիքին է, որ արեւմտյան քաղաքական շրջանակները կրկնակի ստանդարտներով են առաջնորդվում եւ այս փուլում իրենց գերնպատակը սեփական շահերն առաջ մղելն է՝ ցանկացած գնով։ Համենայնդեպս, նա այլ բացատրություններ չի գտնում, թե ինչո՞ւ էին արեւմտյան ինստիտուտները ՀՀԿ-ի իշխանության տարիներին եւ դրանից էլ առաջ այդքան նախանձախնդիր բոլոր հարցերում, իսկ այժմ՝ անտրամաբանական աստիճան հասնող անտարբեր են։

Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի գործին եւ դատախազության այսօրվա կեցվածքին, ինչի արդյունքում երրորդ նախագահին երեք անգամ դատարան կանչեցին, Էդուարդ Շարմազանովն ասաց․ «Այս իշխանությունների գործողություններում արդարադատություն ու տրամաբանություն չկա։ Դատախազության նման հապճեպ միջնորդություններում տրամաբանություն փնտրելն անշնորհակալ գործ է: Իսկ այս իշխանությունների արդարադատության եւ ժողովրդավարության արժեքների վերաբերյալ խոսելն անիմաստ է: Ինչքան իրենք խոսեն ժողովրդավարության բաստիոնի մասին, տասնյակ քաղբանտարկյալների առկայությունը խոսում է մի կարեւոր փաստի մասին, որ Հայաստանը միլիոնավոր կիլոմետրերով հեռու է ժողովրդավարությունից եւ հստակ քայլերով գնում է դեպի քաոս, հակաօրինական ռեժիմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930