Վրաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից 44-օրյա պատերազմի տարելիցին համերգ կազմակեպրպելն անընդունելի է:
Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ:
Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը։
Կարդացեք նաև
Վրաստանի Հայ Համայնք կազմակերպություն


















































