Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկը իրավունք չունի մեր պետության դեմ գործի դնել զավթողական ծրագրեր և չստանալ դրա հստակ քաղաքական կանխարգելիչ պատասխանը». Արման Թաթոյան

Նոյեմբեր 05,2025 22:50

Երբ ես լինեմ ՀՀ ղեկավար, գործի կդրվի դիվանագիտական, տեղեկատվական, քաղաքական և նաև գիտական ողջ գործիքակազմը՝ Ադրբեջանի զավթողական կոնցեպտի ամբողջ էությունը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։

Ամեն անգամ, երբ ադրբեջանական պետությունը փորձի սրա հիման վրա որևէ միջոցառում անել արտերկրում, դա դառնալու է լրջագույն խնդիր. միջազգային ներկայացուցիչների ներգրավումը ներկայացվելու է որպես աջակցություն զավթողական ծրագրերին և խոչընդոտ խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանից եկող հայտարարությունները ներկայացվելու են գործընթացի միջնորդներին, ստանալու են արձագանքներ, և դրանք ոչ մի դեպքում չեն լռեցվելու ՀՀ ԱԳՆ-ի կողմից։ Հայաստանի ղեկավարը պետք է տեսնի ռիսկերը, սթափ գնահատի դրանք և ժամանակին գործի դնի դիվանագիտական գործիքակազմերը՝ սպառնալիքները չեզոքացնելու համար։

Մեր ձեռքում են թե՛ իրավունքը, թե՛ պատմական փաստերը։ Մենք ուզում ենք խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանի համար, բայց որևէ մեկը իրավունք չունի մեր պետության դեմ գործի դնել զավթողական ծրագրեր և չստանալ դրա հստակ քաղաքական կանխարգելիչ պատասխանը։ Սա է խաղաղության կառուցման ճանապարհը, և ես՝ որպես ղեկավար, անելու եմ դա։

Տենց կինոյի տղա ես, Փաշինյան, Հայաստանի ներսում բոլորի բարոյականության հարցերով ես զբաղված, բայց չես կարողանում անգամ ՍՄՆ նախագահ Թրամփի ուղիղ միջնորդությունից հետո Ալիևի զավթողական ծրագրերը ուղարկել պատմության աղբարկղը, հատկապես երբ դրանք զուրկ են պատմական ու տրամաբանական որևէ հենքից։

 

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930