Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում, բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների առաջնության երրորդ օրը Հայաստանի ութ ներկայացուցիչներից պայքարի մեջ մտան յոթը:
57 կգ քաշային կարգում Տիգրան Հովսեփյանի եւ ռումինացի մրցակցի մենամարտը չկայացավ վերջինի վնասվածքի պատճառով եւ հաղթանակը շնորհվեց Տիգրանին:
Իսկ մեր մյուս յոթ բռնցքամարտիկները՝ 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, Արտյոմ ստեփանյանը, Արեն Ասլամասզյանը, Արթուր Ավետիսյանը, Մանվել Պետրոսյանը, Հարություն Հակոբկոխյանը եւ իշխան Հովսեփյանը առավելության հասան ու շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:
Մինչեւ այսօր Հայաստանից ռինգ մտած բոլոր տղաները առավելության են հասել մրցակիցների նկատմամբ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































