«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը «Բլոգնյուզ» կայքի խմբագիր, բլոգեր Արամ Գևորգյանն է։ Արցախը նրա համար ոչ թե տարածք է, այլև` հոգևոր արժեք։ Նրա խոսքով Արցախը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը։
2020-ի պատերազմից հետո Արամը որոշեց մի խումբ աջակիցների հետ զոհված տղաների երեխաներին աջակցել։
Իր պարտքն է համարում ոչ միայն ձեռք մեկնել այդ ընտանիքներին, այլև գրել ամեն մի զինվորի հերոսական պատմության մասին։ Յուրաքանչյուր պատմություն հերոսի կյանքի, նրա ծնողների կամ մարտական ընկերների միջոցով դառնում են կամուրջ անցյալի ու ներկայի միջև։
Արցախի հեռուստատեսություն


















































