Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը եթե ՀՀ վարչապետ դառնալու շանս չունենար, մենք այս ամեն ինչի տակ չէինք մտնի. Դավիթ Անանյան. «168 ժամ»

Նոյեմբեր 06,2025 10:36

««Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նպատակ ունի մասնակցել 2026 թվականի հերթական ընտրություններին և հաղթել, որովհետև այս նախաձեռնության հիմնադրի՝ Արման Թաթոյանի և բոլոր անդամների նպատակը մեկն է՝ հասնել Հայաստանում իշխանափոխության»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց «ԴԻ ԷՍ ԷՅ» խորհրդատվական խումբ ընկերության գլխավոր տնօրեն, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական դաշտում «Միասնության թևերն» ունի ընդամենը մեկ հակառակորդ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց արբանյակները, ուստի ընդդիմադիր մյուս ուժերն իրենց մրցակիցներն են։

Ըստ նրա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին նախընտրելի է, որ ձևավորվի 3-4 բևեռ, որոնք էլ իրենց մեջ կմիավորեն նաև ընդդիմադիր շատ ուժերի և, ըստ էության, այդ 3-4 բևեռը կապահովի ընդդիմադիր դաշտի միավորում ասվածը։

«Մեր պատկերացրած մեկտեղումը 3-4 հենասյուներով մեկտեղումն է։ Կլինեն 3-4 հենասյուներ, որոնք էլ իրենց մեջ կներառեն ՔՊ-ին հակա այլ ուժերի, որովհետև համընդհանուր մեկ միասնական ճակատի ձևավորում հնարավոր չի լիելու։ Մենք մեր սոցիոլոգիական հարցումներն ունենք, մեր ֆոկուս խմբերը, ըստ որոնց, այո՛, Արման Թաթոյանը եթե ՀՀ վարչապետ դառնալու շանս չունենար, մենք այս ամեն ինչի տակ չէինք մտնի։ Եթե շանս չունենար, խաղասեղանին չէինք դնի մեր ամեն ինչը՝ անցած ճանապարհը։ Մեր նպատակը համընդհանուր իշխանական տորթից մի կտոր պոկելը չէ. նման մտադրությունն անգամ կնվաստացներ մեր նպատակը»,- ասաց Անանյանը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930