Երեկ Ազգային ժողովում Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2026 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց ուղղեց Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին եւ հետաքրքրվեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները, որոնք նա կիրառում է, ինչ արդյունավետություն են ցույց տվել մինչ այս պահը. պատգամավորը հնչեցրեց 3 հայտնի դրվագ.
Երրորդ դրվագով պատգամավորն ինքն էր բացահայտումն իրականացրել հարցումների միջոցով։ Մասնավորապես, նա պարզել էր, որ Դաստակերտի հանքավայրը ուներ շահագործող ընկերություն ՝ «Մոլիբդենի աշխարհ»-ը, եւ այս ըներության հետ կապված որոշակի խնդիրներ էին առաջացել։ Չբացելով չակերտները՝ Թովմասյանն ընդգծեց, որ դատական գործի քննության ընթացքում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի եւ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի միջոցով այդ հանքավայրը փաստացի տրվել է մի անձնավորության, որի հետ այս պաշտոնյաները ունեն սերտ հարաբերություններ։ Խոսքը Սասուն Ավետիսյանի մասին էր, որը դարձել է հանքի փաստացի սեփականատեր։ Ընդ որում, այդ հանքի մասով կա 2 որոշում. պատգամավորի ընդգծմամբ, իրավաբանորեն պարզ չէ, թե հանքն ում է պատկանում, բայց այս պահին շահագործվում է կոնկրետ անձի կողմից, ով ունի սերտ հարաբերություններ Սանոսյանի եւ Հարությունյանի հետ։
Ավելին՝ մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը, պաշտոնից հեռանալուց հետո, հանքավայրում նշանակվել է Կայուն զարգազման գծով տնօրենի տեղակալ։ Այս դեպքում եւս նույնն էր միտքը. պաշտոնյան հետո դառնում է ղեկավար մի բիզնեսում, որի ստեղծմանն ինքը նպաստել է։
Արթուր Նահապետյանն առաջին եւ երրորդ կետերի առնչությամբ տեղեկության չէր տիրապետում, անգամ դրանց մասին առաջին անգամ էր լսում։ Նահապետյանը, սակայն, խոստացավ աշխատանք տանել, ուսումնասիրել դրանք եւ անհրաժեշտության դեպքում՝ վարույթ հարուցել։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































