«Երկու շաբաթ ժամանակ եմ տալիս՝ բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով։ Կբերեք։ Եթե հակառակ բանն եք ասում՝ մի խոսեք»,- կառավարության նիստում այսօր ներկաների վրա բարկացավ եւ հանձնարարական տվեց Նիկոլ Փաշինյանը։ Խոսել ուզում էր Շիրակի մարզպետը։ Նա օրինակներ ուներ, որ իրապես կան մարդիկ, ովքեր չեն կարող թոշակն էլեկտրոնային կարգով ստանալ։ Փաշինյանը դրա լուծումն էլ ունի՝ ասաց, եթե կանխիկ գումարն են ինչ-որ մեկին տալիս եւ խնդրում իրենց համար առեւտուր անել, թող քարտը տան։ Քարտ ստանալու հարցում էլ համոզված է՝ ԿԲ-ն առանձին դեպքերի համար լուծումներ կգտնի։
Խնդիրը թեժացել էր հողերի օտարման կարգում գաղտնիություն սահմանող հարցի քննարկման ժամանակ։
«Բացառապես էլեկտրոնային տարբերակով, ոչինչ, թող գույքը չօտարվի, եթե մինչեւ հիմա դիմացել ենք, էլի կդիմանանք, թող չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ, ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, լուծումը կգտնեմ»,- ասաց նա՝ հակադարձելով կառավարության տարբեր անդամների բերած պատճառաբանություններին։ Դրանց թվում էր նաեւ այն, որ հոսանքի տատանումներ են լինում եւ աճուրդները տապալվում են։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































