Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված ուժերի առնվազն կեսը ատեստացիայի քննությունների չի մասնակցում, իսկ մասնակիցների առնվազն 40%-ը նվազագույն շեմը չի հաղթահարում. Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 06,2025 13:04

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Զինված ուժերի առնվազն կեսը, տարբեր պատճառներով, ատեստացիայի քննությունների չի մասնակցում, իսկ մասնակիցների առնվազն 40%-ը նվազագույն շեմը չի հաղթահարում և ըստ այդմ` աշխատավարձի բարձրացում չունի:

Բուն շարքային պայմանագրային անձնակազմի չնչին տոկոսն է ստանում 5 գնահատական:
Այս ցուցանիշների առկայությունը խոսուն փաստ է զորքերի մարտունակության վիճակի և բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին:

Ու այս պայմաններում ՔՊ ղեկավարը լայվով հայտարարում է, թե պայմանագրային անձնակազմը կարող է մինչև 700 հզ դրամ աշխատավարձ ստանալ:

Ո՞րն է այստեղ բլեֆը, որի մասին երբեք չի խոսի Փաշինյանը: Այն, որ բացի նրանից, որ ԶՈւ մի հսկայական հատված առհասարակ չի մասնակցել ատեստացիային, այլ մասնակիցների շատ քիչ տոկոսն է բարձր գնահատական ստացել ու հնարավորություն ստացել 700 հզ աշխատավարձին մոտենալ:

Ամբողջ ծանրությունն ընկած է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի վրա, որոնցից շատ-շատերը ոչ միայն 700 հզ չեն ստանում, այլ նույնիսկ քննության նվազագույն շեմը չեն հաղթահարում, իսկ նրանց աշխատավարձը 200 հզ.-ի սահմաններում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930