«Ես սովոր չեմ մեկնաբանել իրավիճակներ, որից տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում լրագրողներին թիրախավորելու մասին։ Կհետաքրքրվեմ, թե ինչի՞ մասին է խոսքը»,- կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ խոսակցություններ կան, որ լրագրողներ են ձերբակալվելու․ արդյոք ինքն է նման հրահանգ տվել։ Լրագրողը նկատեց, որ վերջին շրջանում ՔՊ-ականների կողմից լրագրողները հաճախ են թիրախավորվում։
Այս համատեքստում Հովհաննավանքի դեպքի մասին խոսելով, երբ քաղաքացու բերանը փակելով՝ նրան հանեցին եկեղեցուց, Փաշինյանն ասաց. «Ես Պետական պահպանության ծառայությունից բացատրություն եմ խնդրել։ Նրանք ասել են, որ որոշում է կայացվել, այդ թվում` այդ քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով, քանի որ նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել եւ դրա համար էլ այդ որոշումը կայացվել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































