«Ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է։ Մարդիկ, ովքեր հարաբերվում են, առնչվում են որոշակի շրջանակի հետ։ Այդ մեզ է թվում, թե այն, ինչը մենք խոսում ենք, ամենը գաղտնիք է։ Ինֆորմացիոն հիմքերը բազմազան են, ամենահավաստին ՀՀ այն քաղաքացիներն են, ովքեր գիտեն այդ թեմաների մասին։ Ցավոք, որոշակի շրջանակների հետ շփվելիս՝ ավելի շատ նման ինֆորմացիաների հետ են առնչվում, քան՝ հոգևոր»,- կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Իսկ հարցը վերաբերում էր հոգեւորականների անձնական կյանքին վերաբերվող տվյալներին, որոնք նաեւ Նիկոլ Փաշինյանն էր հանրայնացրել։
Ուղիղ հարց հնչեց՝ երբ ինքը խոսում էր սրբազանի ու նրա քեռակնոջ մասին, ո՞ր սրբազանին նկատի ուներ։ Հիշեցնենք, որ վերջերս՝ ենթադրաբար Արշակ սրբազանի անձնական կյանքին վերաբերվող դրվագներ էին հանրայնացվել, որոնք գաղտնի էին տեսագրվել։
«Պետք է ցավով նշեմ, որ չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են։ Իմ օրինակի մասին՝ ինչ հարկ եմ համարել, ասել եմ, հետո էլ ասածիս համար ներողություն եմ խնդրել։ Եվ դա է այն պրոբլեմը, որը մենք համարում ենք այլևս անհանդուրժելի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պատասխանելով Վեհափառի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ՌԴ նախագահի կողմից ստացած պարգեւի մասին հարցին էլ, նա ասաց, որ ցանկացած երկիր ազատ է պարգեւատրել՝ ում ցանկանում է, այդ թվում նաեւ հայաստանցի եպիսկոպոսին․ «Համենայնդեպս, մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվի, որ պարգեւատրված անձը կարող է ՌԴ քաղաքացիություն ունենա»։
Այս համատեքստում խոսելով նաեւ ԱԺ ամբիոնից իր հայտարարության մասին, որ եպիսկոպոսներից մեկը ԿԳԲ-ի գործակալ է եւ պատասխանելով հարցին արդյոք Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՞ն նկատի ուներ, ասաց․ «Նենց չի, որ ես անորոշ բան եմ ասել։ Կարծեմ թե անունն էլ եմ տվել։ Կամ եթե տենց շատ կոնկրետ անուն չեմ տվել, այն նկատառումով, որ այնքան պարզ եմ ասել, որ անունը եւս մեկ անգամ ճշգրտելու կարիք չկա։ Կարծում եմ՝ այն փաստերը եւ փաստաթղթերը, որոնք հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ խորհրդային ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ։ Դա փաստ է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































