Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ 3-րդ նախագահի ելքը ՀՀ-ից պետք է սահմանափակել, օգնության բերվեցին 20-25 տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել. փաստաբան

Նոյեմբեր 06,2025 15:28

Փաստաբան Ամրամ Մակինյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ իրավապահ համակարգի երևակայության զինանոցը հայտարարում եմ սպառված…
Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն:

Ինչու՝ «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ Նախագահը կարող է դիմել փախուստի:

Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ Նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին` կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել:

Հարց եմ տալիս, բա 2019 թվականից հետո նո՞ր հիշեցիք։ Քանի՞ տարի է անցել, բա ինչի՞ էիք պահում էդ «հզոր» գործը… հաա, հասկացա, հիշեցիք, երբ դատարանները չարգելեցին Նախագահի ելքը… պարզ է, ամեն ինչ պարզ. կարճ ասած, դուք եք ընտրել ձեր ճանապարհը և քանի որ իրավաբան եմ, հրապարակային խոսքս ավարտեմ այսպես` կհանդիպենք դատարանում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930