Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնատիրական մեքենան հասնելու է յուրաքանչյուրին․ Ստեփան Դանիելյանը զգոնություն կոչ է անում

Նոյեմբեր 06,2025 16:41

Չնայած իշխանությունները պնդում  են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, բայց մեկ շնչին ընկնող քաղբանտարկյալների թվով Հայաստանը առաջատարներից է։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։

«Քաղբանտարկյալ կարող է լինել  յուրաքանչյուրը, ով փորձում է քաղաքականությամբ  զբաղվել,  ով ընտրությունների է նախապատրաստվում, ով ընդդիմադիր հայացքներ ունի՝ բոլորի դեմ  քրեական գործեր են սարքում, հետեւում են՝ հեռախոսներ են լսում, լոգասենյակներ են մտնում»  ,-ասաց նա։

Ստեփան Դանիելյանը դիմելով քաղաքացիներին՝ զգուշացրեց, որ բռնատիրական մեքենան աշխատում է եւ կանգ չի առնելու. «Այն հասնելու է բոլորին, յուրաքանչյուրը հայտնվելու է թիրախում ընտրություններից հետո։ Պետք է զգոն լինել ու կանգնեցնել բռնատիրական մեքենան»։

 

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930