Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը գտնվում է ապօրինի, ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ. Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 06,2025 16:53

«Այս եթերը հրատապ է եւ նվիրված է Սերժ Սարգսյանի դեմ Նիկոլ Փաշինյանի կողմից «խոդի տված» ռեպրեսիվ ապարատի նոր զավեշտալի դրսեւորումներին»,- ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Երեկ տեղի էր ունեցել Հայաստանի դատական իշխանությունների՝ պատմության մեջ երեւի թե ամենաաննախադեպ երեւույթներից մեկը… Երեկ 3-րդ նախագահը 3 անգամ իր թիմակիցների, փաստաբանների հետ միասին ներկայացել էր հակակոռուպցիոն դատարան: Սերժ Սարգսյանի դեմ հարուցված 4 շինծու քրեական գործերը միավորվել էին երկու գործի մեջ, եւ երեկ անակնկալ կերպով 2 այդ գործերով դատարանը դատախազության միջնորդությամբ հրավիրել էր դատական նիստեր»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանի խոսքով. «Դատարաններում քննվում է դատախազության միջնորդությունը՝ հիմար, շինծու, հորինված, վիրավորական մեղադրանքով կամ պատրվակով, այն է՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հեռանալ երկրից եւ չվերադառնալ զավեշտալի հիմնավորմամբ, երրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու եւ կրկին բացակայելու արգելքը վերականգնելու համար, ինչը թույլ չի տալիս նախագահին երկար ժամանակ թե անձնական, թե քաղաքական հարցերով մեկնել Հայաստանի Հանրապետությունից… Այնքան էր նիկոլական պրոպագանդան, նիկոլական ապարատը, Նիկոլն անձամբ այդ խնդրով շահագրգիռ, որ անգամ դատավորներից մեկին իր հարազատի սգո արարողությունից կտրել-բերել էին, փաստացի ստիպել էին նիստ անցկացնել: Իմ ցավակցություններն այդ ընտանիքին:

Ի պատիվ նիստերի ընթացքում դատարանի երեկվա դրսեւորած կեցվածքին, դատարաններն այնքան անհիմն էին գտել այդ զավեշտալի մեղադրանքները կամ այսպես կոչված «տեղեկությունները», որ որեւէ դատարան այդ տեղեկությունները չբավարարեց, եւ երեկ Սերժ Սարգսյանը կարողացավ պաշտպանել իր իրավունքները դատարանում»:

ՀՀԿ փոխնախագահը նշեց, ու այնուամենայնիվ կանխատեսում էին, որ ինչ-որ բան նախագահի դեմ կձեռնարկվի, ինչը տեղի ունեցավ. «Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկի գրասենյակ եւ ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք՝ որպես պատրվակ, առիթ, որպեսզի այդ հիմքով նախաքննության ընթացքում արգելեն նախագահի բացակայությունը, արգելեն մեկնել Հայաստանից : Այդպիսի մեղադրանքով Սերժ Սարգսյանը այսօր ցերեկվանից գտնվում է այդ ապօրինի, ակնհայտ քաղաքական սանկցիայի տակ…»:

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք են առաջադրել Բաղդասարովի սխալ թարգմանված ցուցմունքներով: Նրան մեղադրանք է առաջադրվել վեց տարվա վաղեմության ցուցմունքներով, որոնք դեռ ժամանակին համարվել են սխալ թարգմանության հետևանք:

Մանրամասն՝ տեսանյութում

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930