Բագրատ սրբազանն այսօր անդրադարձել է իրենց գործի վերաբերյալ ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությանը:
«Ես ամբողջ գոյությամբ եւ էությամբ, նախ պատասխանատու եմ երկնքի առջև, այս դատարանից ավելի վեր դատավորի առջև, մեղադրողների առջև, հանրության առջեւ, նաեւ այս դատարանի առջև։
Երեկ քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հետեւյալ հայտարարությունն է արել, որ իբր իմ ձեռքով գրված կա արձանագրություն ահաբեկչության պլանավորում։ Հիմա ես պաշտոնապես ասում եմ՝ Եթե նման որեւէ արտահայտություն կա արձանագրված որեւէ տեղ, իմ ձեռքով կամ որեւէ մեկի ձեռքով այստեղ ներկա գտնվողներից, ես պատրաստ եմ այս դատարանի առջեւ առանց հետաձգելու, առանց քննության, առանց որեւէ ապացույցի ծայրագույն պատիժը կրել։ Սա ասում եմ՝ որպես մարդ, որը իր ասելիքի պատասխանատվության գիտակցությունն ունի»:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանն ասաց՝ իր իրավունքն է պահանջել, որ քննչական կոմիտեի ղեկավարը անձնապես կամ իր միջնորդներով, ինչպես որ ցանկանում է, մյուս շաբաթ իր այդ արտահայտության պատասխանը տա. «Ես պատրաստ եմ կրել ծայրագույնը, բայց եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի, իր կոչումից զրկվի եւ միևնույն ժամանակ զրպարտության համար դատապարտվի պահանջված օրենսգրքի սահմաններում։
Եթե մարդը, որ ուղղակիորեն առնչված է նաեւ այս գործի հետ, նման հայտարարություն է արել՝ իմ ձեռքով գրված ահաբեկչության պլանավորում, սա ես չեմ կարծում, որ թեթեւ հայտարարություն է, մանավանդ հաշվի առնելով, թե ով է արել այդ հայտարարությունը՝ քննչական կոմիտեի ղեկավար։
Եթե հաջորդ նիստին այդ հարցը չքննվեց, ես պատրաստ չեմ այլեւս այս դատարան գալու։ Ի՞նչ միջոցով ուզում եք բերման ենթարկեք։ Ես նաեւ կոչ կանեմ իմ փաստաբաններին, պաշտպաններին, ոչ միայն իմ, այլ բոլորին, որ ընդհանրապես մերժեն մեզ պաշտպանել, որովհետեւ սա հանցանքի մասին լրջագույն հայտարարություն է: Այլեւս սա հանդուրժել չի կարելի, նա պետք է պատասխան տա դրա համար։ Մեր երկրում անպատասխանատու հայտարարություն անող մարդ պետք է չլինի»:
Բագրատ սրբազանի հայտարարությունից հետո նիստը հետաձգվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ




















































‘Քննչական կոմիտեի նախագահը պետք է պատասխան տա, զրպարտության համար պատիժ կրի’ Ճիշտ է:
Հանցանքը պետք է պատժվի, որ պետականությունը փռի արմատները: