Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ փակ սահմանների պայմաններում իրականացվող հայ-թուրքական առևտրաշրջանառության տվյալները վկայում են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ. Վահե Դավթյան

Նոյեմբեր 06,2025 23:55

2024 թ. Հայաստանը Թուրքիայից ներմուծել է 336 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, մինչդեռ արտահանումը չի հասել անգամ 0,5 մլն դոլարի:

Անգամ փակ սահմանների պայմաններում իրականացվող հայ-թուրքական առևտրաշրջանառության տվյալները վկայում են՝ Հայաստանն ի վիճակի չէ բալանսավորված տնտեսական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:

Չունի դրա ներուժը:

Ու առաջիկայում դժվար էլ ունենա՝ հաշվի առնելով երկրի ինտենսիվ ապաինդուստրիալիզացումը, առևտրի և ծառայությունների սեգմենտների գերիշխումը տնտեսության կառուցվածքում:

Առավել ևս այս պատկերը կսրվի սահմանների բացման դեպքում, երբ թուրքական առևտրատնտեսական էքսպանսիան կվերածվի արդյունավետ գեոռազմավարական գործիքի:

Չափազանց վաղ է, հետևաբար, այսօր խոսել սահմանների բացման մասին՝ բերելով այն արտաքին քաղաքականության օրակարգի կենտրոն:

30%-ով ՀՆԱ ակնկալվող աճը հերթական միֆն է, որը անգամ եթե քանակապես ապահովվի, որակապես իր հետևից բերելու է անվտանգային բազում ռիսկեր՝ մսխելով ազգային տնտեսության վերջին մնացորդները:

Բացառապես սեփական արդյունաբերական բազայի զարգացման պարագայում սահմանների բացումը կարող է դրական արդյունք ապահովել:

 

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930