Օրերս աչքովս ընկավ ՔՊ-ականներից մեկի (չեմ հիշում՝ ում) գրառումը, թե առաջ ցույց էին անում աղքատները, իսկ հիմա՝ տեսնում եք, թե ինչ է կատարվում՝ մեծահարուստների հանրահավաք է: Նկատի ուներ, ըստ ամենայնի, «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը: Նախ՝ շատ ուրախ կլինեի, եթե մենք հազարավոր մեծահարուստներ ունենայինք, բայց դա, ցավոք, այդպես չէ:
Այստեղ կա, սակայն, ավելի կարեւոր խնդիր. ՔՊ-ականները եւ այն «ժողովուրդը», որը նրանց համակրում է, վստահ են, որ ցույցեր կարելի է անել միայն սոցիալական խնդիրների, ավելի պարզ ասած՝ փողի եւ ստամոքսի համար: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա ամենեւին այդպես չէ: Օրինակ, վերջին մեկ տարվա ընթացքում արեւմտյան տարբեր քաղաքներում եւ ուսանողական կամպուսներում բազմամարդ ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն պաղեստինցիների: Այդ ցուցարարների պայքարն ամենեւին իրենց ստամոքսի համար չէ:
Ընդհանրապես «ստամոքսի» մոտիվացիայի ուռճացումը հատուկ է այսօրվա ռեժիմի քարոզիչներին: Մինչդեռ հենց մեր հայաստանյան իրականությունը հակառակի մասին է վկայում. հայազգի ամենահարուստ մարդկանց երկուսը՝ Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը, այժմ գտնվում են անազատության մեջ երկու բռնապետերի՝ Փաշինյանի եւ Ալիեւի ջանքերով: Պարզ է, որ նրանց ազատազրկման պայմաններն անհամեմատելի են, բայց նմանությունն այն է, որ հաստատ նյութական կարիքը չէ, որ այդ մարդկանց ստիպել է զբաղվել ազգային գործերով, իսկ հնարել այլ՝ «աշխարհաքաղաքական» պատճառներ, կարծում եմ, նույնպես հեռու է բարոյական նորմերից:
Հատուկ ուզում եմ անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձին: Դա, կարծում եմ, հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է, գտնվելով թշնամու բանտախցում, պահպանել մարդկային եւ ազգային արժանապատվությունը, երբ հայաստանյան պալատներում նստածները կորցրել են այդ արժանապատվության վերջին նշույլները: Եվ, այո, նման մարդկանց գոյությունը մեզ բոլորիս հույս է տալիս:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Կարծում եմ, եթե մեր շատ սիրելի քաղաքականապես թույլ ընտրողներին համոզենք ընտրել ցանկացած կուսակցության ներկայացուցչի, որին հնարավոր լինի հետ կանչել, երբ միջազգային հանցավոր կազմակերպությունները շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով ստիպեն ծառայել ոչ թե ընտրողներին, այլ այդ հանցավոր կազմակերպություններին՝ վառ օրինակը մեր այսօրվա կառավարությունը, ապա մենք էլ ընտրողների հետ ազգովին պետք է պաշտպանենք մեր ընտրյալներին ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո այդ միջազգային հանցավոր կազմակերպություններից: Իսկ եթե թշներս դեմ տանք այդ հանցավոր աշխարհին, մենք այդ հանցավոր աշխարհի հետ միասին համայն քաղաքակիրթ մարդկության առաջ կդառնանք հանցավոր ու մեղսակից: Այնպես որ, խնդիրը միայն ընտրության մեջ չի, մտածենք, թե ինչպես միավորվենք ու պաշտպանենք մեր ընտրյալներին հանցագործ աշխարհի շանտաժից: ՄԻԱՑՈ՛ՒՄ: