Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստամոքսից» այն կողմ երեւակայությունը չի գնում

Նոյեմբեր 07,2025 10:00

Օրերս աչքովս ընկավ ՔՊ-ականներից մեկի (չեմ հիշում՝ ում) գրառումը, թե առաջ ցույց էին անում աղքատները, իսկ հիմա՝ տեսնում եք, թե ինչ է կատարվում՝ մեծահարուստների հանրահավաք է: Նկատի ուներ, ըստ ամենայնի, «Մեր ձեւով» շարժման հանրահավաքը: Նախ՝ շատ ուրախ կլինեի, եթե մենք հազարավոր մեծահարուստներ ունենայինք, բայց դա, ցավոք, այդպես չէ:

Այստեղ կա, սակայն, ավելի կարեւոր խնդիր. ՔՊ-ականները եւ այն «ժողովուրդը», որը նրանց համակրում է, վստահ են, որ ցույցեր կարելի է անել միայն սոցիալական խնդիրների, ավելի պարզ ասած՝ փողի եւ ստամոքսի համար: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ դա ամենեւին այդպես չէ: Օրինակ, վերջին մեկ տարվա ընթացքում արեւմտյան տարբեր քաղաքներում եւ ուսանողական կամպուսներում բազմամարդ ցույցեր են տեղի ունենում ի պաշտպանություն պաղեստինցիների: Այդ ցուցարարների պայքարն ամենեւին իրենց ստամոքսի համար չէ:

Ընդհանրապես «ստամոքսի» մոտիվացիայի ուռճացումը հատուկ է այսօրվա ռեժիմի քարոզիչներին: Մինչդեռ հենց մեր հայաստանյան իրականությունը հակառակի մասին է վկայում. հայազգի ամենահարուստ մարդկանց երկուսը՝ Ռուբեն Վարդանյանը եւ Սամվել Կարապետյանը, այժմ գտնվում են անազատության մեջ երկու բռնապետերի՝ Փաշինյանի եւ Ալիեւի ջանքերով: Պարզ է, որ նրանց ազատազրկման պայմաններն անհամեմատելի են, բայց նմանությունն այն է, որ հաստատ նյութական կարիքը չէ, որ այդ մարդկանց ստիպել է զբաղվել ազգային գործերով, իսկ հնարել այլ՝ «աշխարհաքաղաքական» պատճառներ, կարծում եմ, նույնպես հեռու է բարոյական նորմերից:

Հատուկ ուզում եմ անդրադառնալ Ռուբեն Վարդանյանի վերջին ուղերձին: Դա, կարծում եմ, հրաշալի օրինակ է, թե ինչպես կարելի է, գտնվելով թշնամու բանտախցում, պահպանել մարդկային եւ ազգային արժանապատվությունը, երբ հայաստանյան պալատներում նստածները կորցրել են այդ արժանապատվության վերջին նշույլները: Եվ, այո, նման մարդկանց գոյությունը մեզ բոլորիս հույս է տալիս:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կարծում եմ, եթե մեր շատ սիրելի քաղաքականապես թույլ ընտրողներին համոզենք ընտրել ցանկացած կուսակցության ներկայացուցչի, որին հնարավոր լինի հետ կանչել, երբ միջազգային հանցավոր կազմակերպությունները շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով ստիպեն ծառայել ոչ թե ընտրողներին, այլ այդ հանցավոր կազմակերպություններին՝ վառ օրինակը մեր այսօրվա կառավարությունը, ապա մենք էլ ընտրողների հետ ազգովին պետք է պաշտպանենք մեր ընտրյալներին ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո այդ միջազգային հանցավոր կազմակերպություններից: Իսկ եթե թշներս դեմ տանք այդ հանցավոր աշխարհին, մենք այդ հանցավոր աշխարհի հետ միասին համայն քաղաքակիրթ մարդկության առաջ կդառնանք հանցավոր ու մեղսակից: Այնպես որ, խնդիրը միայն ընտրության մեջ չի, մտածենք, թե ինչպես միավորվենք ու պաշտպանենք մեր ընտրյալներին հանցագործ աշխարհի շանտաժից: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

  2. 1. Հարուստ/աղքատ. Բոլշևիկ տղան գալիս է տուն, մայրն հարցնում է. ‘Վերջ ի վերջո, ի՞նչն է ձեր ուզածը:’ Տղան. ‘Ուզում ենք որ հարուստներ չլինեն:’ Մայրը շիվարած հետ է պատասխանում. ‘Իսկ ես կարծում էի, որ ուզում եք աղքատներ չլինեն:’

    2. նիկոլ/իլհամ ջանքերը => Ս. Կարապետյան, Ռ. Վարդանյան` բանտում. Գործում են սինխրոն ու համաձայնեցված: Ահա կտոր մի մոտավոր անցյալից. 2021-ի սեպտեմբերի 28 France24-ին տված հարցազրույցում իլհամը ասաց որ վերադառնալու են իրենց պատմական հողերը…Հիշեցնեմ որ նոր էին ավարտվել վերարտադրման ‘ընտրությունները’: Ու սա նիկոլի խոստացածն էր: Հիմա մատուցվում է որպես ‘շանտաժ’:

    3. Շանտաժ/fake շանտաժ:
    ա). Հարգելի Լավատես, աշխարհը անեզր է, բոլոր մասերն էլ կարևոր են ամբողջականության համար: Նաև շարունակելիության համար: Հանցագործ աշխարհով վախեցնելը նույնն է ինչ պատերազմով վախեցնելը, կամ փողոցը անցնելուց կարող է քամին փչի մոտակա տան կտուրից մաս պոկվի, խփի, սպանի… Կոփվել է պետք ու կոփել:
    բ) Զոհի կարգավիճակ. Միայն նիկոլը չի որ ‘զոհ’ է, պատվեր է ընդունում/կատարում ‘հանցագործ աշխարհից’, իլհամը նույնպես նիկոլի պատվերներն է կատարում: Ստեղծում են կեղծ վտանգների կույտ, կեղծ շանտաժների ‘ապացույցներ’ որպեսզի արդարացնեն ձեռբակալությունները ու պետականության ղեկը արյունոտ ձեռքերում պահելը:
    գ). Ահա, հարգելի Լավատես, մի կտոր ապացույց. Ստիվ Ուիթքոֆը պատմեց որ այս տարի օգոստոսի 8-ին, Թրամփը հարցրեց իլհամին թե ինչու կանգնեց 2020-ին, նոյեմբերի 9-ին: Իլհամը պատասխանեց. ‘Ինձ պետք էր միայն այն ինչ վերցրել էի:’ Համեմատեք այս խոսքը տված ԱՄՆ նախագահին և ‘պատերազմի վտանգի’ աղմուկը, որով նիկոլը վախի մեջ է պահում հայաստանցիներին: Անշուշտ իլհամը օժանդակում է նիկոլին ու պարբերաբար ‘շանտաժ’ հայտարարություններ է անում: Ու այսպես իրար պասս տալով (football game), հայ քաղքենուն դավաճանական կողմի օգտին քվեարկելը արդարացնող քարտ են տալիս (voucher): Որ մի կտոր ավել կերակուր ուղարկիր ստամոքսը:
    դ). Անձամբ ես այս պահին` 2026-ին ընդառաջ, չեմ միանա մի ուժի, որի խնդիրը միայն ընտրության մեջ չի: Համագմբման ground-ը սա է:
    Երբեք չեմ մոռանա, որ ընտրվածը ծառա է ժողովրդին և ոչ ‘ընտրյալ’: Երբեք չեմ հանդուրժի, որ պետականության սյուների անմիջական պարտականությունը (աշխատավարձները մեր տված տուրքից են) դրվի քաղաքացու ուսերին` թե ինչ անենք, որ… ’ինչպես միավորվենք ու պաշտպանենք մեր ընտրյալներին հանցագործ աշխարհի շանտաժից:’

    4. Կրկնվում եմ` հանցագործ աշխարն ունի fake աշխարհիկներ որոնք արտադրում են fake շանտաժներ:

Պատասխանել Անանուն

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930