«Տաշիր կապիտալ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ղարաջյանի ֆեյսբուքյան գրառումը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը փութաջանորեն է օգտվում պետության տրամադրած արտոնություններից Դեռեւս օգոստոսին՝ ի պատասխան Գեւորգ Պապոյանի մեկ այլ նմանատիպ հայտարարությանը Աշոտ Ֆարսյանը հրապարակել էր «Տաշիր» խմբի ստացած պետական աջակցությունների փաստացի չափերը և նույնիսկ եթե դրան գումարենք նախարարի նշած վերջին ստացած արտոնության գումարը, ապա, նույնիսկ ֆինանսներից հեռու մարդու համար, պարզ կլինի, որ «Տաշիր» խմբի ընդհանուր շրջանառության մեջ այն կազմում է շա՜տ չնչին տոկոս։
Բայց սա չէ հարցը։
Եթե, ինչպես նախարարն է նշում, պետության տրամադրած արտոնությունների ամենամեծ շահառուն հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խումբը, արդյոք սա չի՞ նշանակում, որ մեր մյուս տնտեսվարողները պարզապես բավարար չափով իրազեկված չեն օրենքով սահմանված հնարավորությունների մասին։
Եվ գուցե, էկոնոմիկայի նախարարությունը հենց այստեղ անելիք ունի։
Հ.Գ. Իսկ նախարարի այն միտքը, որ «Տաշիր» ընկերությունների խումբը ամենափութաջանորենն է օգտվում օրենսդրությամբ սահմանված արտոնություններից, կարելի է համարել պարզապես բարձր գնահատական՝ թիմի հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի նկատմամբ։ Դա նշանակում է, որ խմբում գործում է մասնագիտական թիմ, որը լավ հետեւում է օրենսդրությանը և արդյունավետ օգտագործում դրա ընձեռած հնարավորությունները։
Կարդացեք նաև
Հ.Գ.2. Եթե բոլորս մեր ոլորտներում՝ ինչպես նախարարն է ասում, աշխատենք նույն հետևողականությամբ, ապա վստահ եմ՝ ամբողջ երկիրը կունենա գերազանց արդյունքներ։


















































