Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Ինքնաթիռի խոցումից հետո Ադրբեջանը միտումնավոր սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի Վաշինգտոնում հասնի իր եւ Թուրքիայի համար ցանկալի նպատակին. «Ազգ»

Նոյեմբեր 07,2025 11:39

Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները ծայրահեղորեն սրվեցին հատկապես ադրբեջանական քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռի խորտակման պատճառով:

Այս ամբողջ ընթացքում Ռուսաստանը շատ զգույշ գործեց` փորձելով «կրակին յուղ չլցնել» եւ առավել չսրել կացությունը:

Հակառակ ամենաբարձր մակարդակներում հնչած ներողություններին, Ադրբեջանը շարունակեց ագրեսիվ հռետորաբանությունը: Ինչո՞ւ: Ո՞րն էր նման դիրքորոշման դրդապատճառը: Պատասխանելուց առաջ պետք է հստակեցնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը իրենց հարաբերություններում չունեն մարտավարական խնդիրներ: Եթե նույնիսկ որոշակի խնդիրներ առաջանում են, ապա դրանք էական, սկզբունքային չեն լինում եւ անհաղթահարելի չեն մնում: Դրանց կարգավորման համար միշտ էլ բազմաթիվ ելքեր գտնվում են:

Այն, ինչ ներկա ժամանակահատվածում կատարվեց, պարզապես Ադրբեջանի կողմից հարաբերությունների դիտավորյալ թեժացումն էր, որպեսզի Մոսկվայի ճնշում գործադրելու անկարողությունից օգտվելով հնարավոր լիներ Վաշինգտոնում նախաստորագրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հռչակագիրը նախագահ Թրամփի միջնորդությամբ: Այլ կերպ ասած՝ ինքնաթիռի խոցումից հետո Ադրբեջանը միտումնավոր սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, փակեց երկխոսության բոլոր դռները եւ բացառեց բարձրաստիճան հանդիպումները, որպեսզի Վաշինգտոնում հասնի Զանգեզուրի ճանապարհը ձեռք բերելու իր եւ Թուրքիայի համար չափազանց կարեւոր եւ ցանկալի նպատակին:

Նման հաշվարկը ամենայն հավանականությամբ Թուրքիայի կողմից էր նախապատրաստված, եւ Ադրբեջանը օգտվելով Ռուսաստանի անզորությունից, իրականացրեց Զանգեզուրի հարցի արդյունավետ հանգուցալուծումը:

Ռուսաստանը, բնականաբար, բացասական արձագանքեց այդ քայլին եւ որպեսզի խոչընդոտի Ադրբեջանին Թուրքիայի եւ հատկապես Արեւմուտքի հետ առավել սերտ կապեր հաստատելու փորձերին, իրականացրեց հետեւյալ բավականին անսպասելի սցենարը: Ռուսաստանի հետախուզական մարմինները Ադրբեջանի նախագահին տեղեկացրին, թե իր վարչակազմի ղեկավարը Մոսկվայում գտնվելու օրերին ծրագրել էր պետական հեղաշրջում կատարել եւ ֆիզիկապես ոչնչացնել իրեն` Ալիեւին: Սա իհարկե չափազանց ծայրահեղ միջոց էր բարելավելու երկու երկրների հարաբերությունները: Օրեր անց հանդիպում կազմակերպվեց երկու պետությունների ղեկավարների միջեւ, որն ըստ լուրերի, անցել է ջերմ ու սիրալիր մթնոլորտում:

Սուրեն Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930