Լուիս Մորենո Օկամպոն հայերին ուղղված նոր գործողությունների կոչ է հրապարակել իր կայքում.
Աշխարհով մեկ սփռված հայություն, սա ձե՛ր ժամն է:
Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրումների ժամկետը ավարտվում է 2026 թվականի հունվարի 31-ին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը ցանկություն է հայտնել արժանանալու Նոբելյան Խաղաղության մրցանակին, կարող է դիտարկվել 2026 թվականի մրցանակի հավակնորդների շարքում, և հայերը կարող են աջակցել նրա առաջադրմանը։ Իրականում, ամբողջ աշխարհում ավելի քան 45 հայ կարող են ունենալ նրան առաջադրելու իրավասություն։
Եթե Ալիևը իսկապես ցանկանում է աջակցել Թրամփի Նոբելյան խաղաղության մրցանակին, նա պետք է․
1. Ազատ արձակի Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։
2. Կնքի խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ և դուրս բերի իր զորքերը։
3. Ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների միջազգային պաշտպանությունը։
Եկեք համախմբվենք՝ օգտագործելով հետևյալ երեք հեշթեգները՝
🔹 #NobelPeacePrize
🔹 #FreeArmenianHostages
🔹 #RespectNagornoKarabakhRights


















































