Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Հայաստանի և Իտալիայի զինվորական դատախազությունների միջև համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր կստորագրվի

Նոյեմբեր 07,2025 14:24

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, որպես Հայաստանում 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության արդյունք, կարևորել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Զինվորական դատախազության արդյունավետ աշխատանքը բացառիկ նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում: Մենք միջոցներ ենք ձեռնարկում զինվորական դատախազների հմտությունների ամրապնդման և կատարելագործման ուղղությամբ: Պարբերաբար վերապատրաստման դասընթացներ ենք իրականացնում Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածների, ինչպես նաև 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների շուրջ: Այս հոդվածներով ամրագրված իրավունքների արդյունավետ պաշտպանությունն առավելապես կարևոր է զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման տեսանկյունից», – նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել կառուցողական մասնագիտական երկխոսություններն ու զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ զինվորական արդարադատության և կարգապահության, զինվորական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման առանձնահատկությունները:

Աննա Վարդապետյանը նաև շնորհակալություն է հայտնել Իտալիայի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ներգրավվելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցություն ուղղությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:


 Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Վերաքննիչ զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիին և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո դը Պաոլիսին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ այցի նպատակը ժամեր անց Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն է:

Աննա Վարդապետյանը իտալացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ զինվորական դատախազության լիազորությունները՝ տեղեկացնելով, որ այն զինված ուժերում և այլ զորքերում կատարված հանցագործությունների առնչությամբ հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, ինչպես նաև հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: «Զինվորական դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով նաև պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան», – ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու անդրադարձել Զինվորական դատախազության կառուցվածքին և գործունեության առանձնահատկություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930