Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Որոշ մոլորակներ շատ ակտիվ են՝ շատ աղմկոտ նոտաներով։ Բայց երբեմն, ավելի դժվար է ներկայացնել Սատուրնը՝ ծերության մոլորակը. Կոնրադ վան Ալֆեն

Նոյեմբեր 07,2025 16:14

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է երկար սպասված «Մոլորակները» համերգային ծրագիրը, որի ընթացքում համերգասրահում ներկաները տեղափոխվել են տիեզերքի առեղծվածային և բազմազան աշխարհ։ Համերգային կատարումը համադրվել է հատուկ պրոյեկցիաներով՝ ցուցադրելով տիեզերքի և յուրաքանչյուր մոլորակի ողջ գեղեցկությունը։ Համերգին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։

Անգլիացի կոմպոզիտոր Գուստավ Հոլսթն այս ստեղծագործությունը գրել է 1914-1917 թվականներին։ Մոլորակներին նվիրված երաժշտություն գրելու գաղափարը կոմպոզիտորի մոտ ծագել է աստղաբանություն ուսումնասիրելիս, և նա որոշել է սյուիտի միջոցով յուրաքանչյուր մոլորակին համահունչ երաժշտություն ստեղծել՝ համադրելով բազմազան ռիթմեր ու գեղեցիկ մեղեդիներ։ «Որպես օրենք ես միայն ուսումնասիրում եմ երևույթներ, որոնք ինձ երաժշտություն են ներշնչում… Յուրաքանչյուր մոլորակի բնավորությունն ինձ շատ բան հուշեց»,- ասել է հեղինակը։

Սյուիտի յուրաքանչյուր մաս կրում է մոլորակներից մեկի անունը, և ուշագրավ է, որ հեղինակը բնորոշում է նաև մոլորակների բնավորությունը։

Համերգը ղեկավարում էր Նիդերլանդները ներկայացնող դիրիժոր Կոնրադ վան Ալֆենը։ Ո՞ր մոլորակն է ամենաբարդը ներկայացնելը։ Ըստ Կոնրադ վան Ալֆենի՝ յուրաքանչյուր մոլորակ ունի իր դժվար անցումները։ «Իհարկե որոշ մոլորակներ շատ ակտիվ են՝ շատ նոտաներով, շատ աղմկոտ նոտաներով։ Բայց երբեմն, օրինակ, ավելի դժվար է Սատուրնը՝ ծերության մոլորակը։ Դժվար է պահել հստակ ու դանդաղ տեմպը։ Իրականում սա հեշտ մոլորակ չէ»,- ասում է դիրիժորը՝ ավելացնելով, որ հույս ունի, որ ունկնդիրը համերգից դուրս կգա գեղեցկության զգացումով, այն զգացումով, թե ինչպես է ամեն մոլորակ մեզ փոխանցում իր մթնոլորտը, պատմում իր պատմությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930