Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Աննա Վարդապետյանը և Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Նոյեմբեր 07,2025 16:10

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին հանդիպել է Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյին և Խորհրդի անդամներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև ժամեր անց Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը կընդլայնի զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցության ոլորտում համագործակցության շրջանակները։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930