Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

ՀՀ դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել Ֆիզմաթ արհեստական բանականության միջազգային 2-րդ օլիմպիադայում

Նոյեմբեր 07,2025 16:26

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 30-31-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ֆիզմաթ արհեստական բանականության (ԱԲ) միջազգային 2-րդ օլիմպիադայում (FAIO 2025), որին 7 երկրի 47 թիմի 124 աշակերտ է մասնակցել։

Օլիմպիադայում  Հայաստանը ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 4 թիմ: Բրոնզե մեդալին արժանացել է վարժարանի 1-ին թիմը՝ 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Հովհաննիսյանի, Լիլիթ Հակոբյան և Արամ Մինասյանի մասնակցությամբ: Նրանք կատարել են տեսական և գործնական առաջադրանքները: Մասնակիցներին տրված առաջադրանքները նպատակ ունեին արտացոլելու իրական աշխարհի խնդիրները և պահանջում էին մեքենայական ու խորը ուսուցման (machine and deep learning) բարձր մակարդակի գիտելիքներ:

«Ֆոտոն» վարժարանի երկրորդ թիմում ընդգրկվել էին 10-րդ դասարանի աշակերտներ Գուրգեն Բայբուրդյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Արամ Մեծոյանը, երրորդ թիմում՝ 10-րդ դասարանի աշակերտներ Սամվել Սահակյանը, Կարեն Մարտիրոսյանը և Արծրուն Մարտիրոսյանը, իսկ 4-րդ թիմում՝ դարձյալ 10-րդ դասարանի աշակերտներ Սիլվա Խաչատրյանը և Նարեկ Պետրոսյանը:

Թիմերի ընտրությունը կատարվել է կազմակերպիչների կողմից՝ սեպտեմբերին առցանց անցկացված առաջին փուլի արդյունքների հիման վրա։ Թիմերը ղեկավարել են «Իմպրովիզ» կազմակերպության ներկայացուցիչներ Արամ Բաղիյանը և Ժորա Ունուպօղլյանը։ Թիմերի մարզումը և օլիմպիադայի եզրափակիչ փուլի մասնակցության համաֆինանսավորումն իրականացրել է «Իմպրովիզ» օլիմպիական կենտրոնը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930