«Շուշի» ֆիլմի հեղինակը՝ Նորեկ Գասպարյանը, ֆիլմի ստեղծումից ավելի քան 10 տարի անց էլ այն մտքին է, որ իր քաղաքում երբեք խաղաղություն չի եղել․ «Դրա համար էլ, երբ կողքիս խոսում են խաղաղությունից, ոչինչ չեմ հասկանում, բայց և ամաչում եմ հարցնել, թե ինչ է դա, ի՞նչ գույն ու ձև ունի, տխու՞ր է, թե՞ ուրախ, թռչու՞ն է, թե՞ ապրում է ծովերում ու անապատներում, ահե՞լ է, թե՝ ջահել, ովքե՞ր են ստեղծել այն, վերջապես՝ ո՞վ է այդ անտերի տերը:
Իսկ ավելի փորձառուներն ու իմաստունները բացատրում էին, որ դա այն է, երբ շինած տունդ չի քանդվում, երբ մահն անարգել չի թափառում երբեմնի ծաղկուն քաղաքիդ փողոցներում ու բակերում և, տեղի-անտեղի, չի ծեծում մարդկանց դռները, երբ փոքրիկները չեն մնում իրենց բաժին մանկության փլատակների տակ, երբ հորինվածին չեն փոխարինում իրական պատմությունները…»
Ամբողջական տարբերակը
Կարդացեք նաև
Արցախի հեռուստատեսություն


















































