Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Իր ռազմական բյուջեն 20%-ով ավելացրած Ադրբեջանը «մտահոգված» է Հայաստանի զենքի գնումներից

Նոյեմբեր 07,2025 23:30

Ադրբեջանը, որն ավելացրել է իր պաշտպանական ծախսերը մեկ հինգերորդով, պարզվում է «մտահոգված» է Հայաստանի զենքի գնումներից։

«Մտահոգություն» արտահայտելու պաշտոնական հիմք ունենալու համար Բաքուն Երևանին մշտապես մեղադրում է «ռազմականացման» մեջ։

«Հայաստանի ռազմականացումը լուրջ մտահոգության առարկա է Ադրբեջանի համար և դիտվում է որպես տարածաշրջանային կայունության սպառնալիք։ Մեր երկրի դիրքորոշումն այս հարցում հստակ, հիմնարար և հետևողականորեն փոխանցվել է մյուս կողմին։ Կարծում ենք՝ այն փուլում, երբ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր և ընթանում են սահմանների սահմանազատման և կարգավորման գործընթացներ, Հայաստանի զանգվածային զինումը հակասում է խաղաղության օրակարգին, խոչընդոտում է վստահության կառուցմանը և խթանում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում»,- APA-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Թարգմանությունը` News.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930