«9 տարի համանախագահները եւ ԵԽ անդամ երկրները նույն բանն էին կրկնում՝ ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա, բայց 2019-ին փոխեցին դիրքորոշումը՝ Հայաստանի համաձայնությամբ, եւ գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքի հիման վրա»
Ռազմական գործողությունների առաջին հանգամանքը բանակցային գործընթացից խուսափելն էր եւ հրաժարվելը։ Նաեւ՝ բանակցողներն ինչ-որ անհասկանալի տարբերակ առաջարկեցին ու այս ամենը հանգեցրեց նրան, որ գործընթացը դադարեց․ AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմը սկսվելու նախադրյալների մասին։
Երկրորդն, ըստ նախագահ Սարգսյանի հետեւյալն էր՝ տեղի ունեցան այնպիսի գործողություններ, որոնք հնարավորություն տվեցին Ադրբեջանին՝ նախաձեռնել պատերազմը։ Երրորդը այն էր, որ ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մարտունակությունը ընկել էր։
Ըստ Սերժ Սարգսյանի, պատերազմն անխուսափելի չէր։ Պատերազմի այդպիսի արդյունքն էլ մինչեւ 2018 թվականը միանշանակ կանխատեսելի չէր, բայց 2018-ի երկրորդ կեսից ինքը տեսնում էր ՀՀ ԶՈՒ-ում խնդիրներ եւ 2020-ի օգոստոսին ինքն արդեն հայտարարեց՝ ռազմական գործողությունները շատ են մոտեցել։
Կարդացեք նաև
«Նա (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-Ն․ Գ․) սկզբից չի կարողացել մանրամասն տիրապետել բանակցային գործընթացին, քանի որ միայն փաստաթղթեր ընթերցելով բարդ է համոզվել, թե դրանք ո՞ւր են տանում կողմերին։ Ապա, Դուշամբեում երեւի թե ինչ-որ պայմանավորվածություն էր ձեռք բերել Ադրբեջանի ղեկավարի հետ, քանի որ դրանից հետո տեղի ունեցան իրադարձություններ, որոնք ինձ շատ սկսեցին անհանգստացնել։ Օրինակ, 9 տարի համանախագահները եւ ԵԽ անդամ երկրները նույն բանն էին կրկնում՝ ԼՂՀ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա, բայց 2019-ին փոխեցին դիրքորոշումը՝ Հայաստանի համաձայնությամբ, եւ գրեցին, որ խնդիրը պետք է լուծվի արդարության սկզբունքի հիման վրա։ Արդարությունը շատ հարաբերական է»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ սա իր համար ազդակ էր, որ վտանգը մոտ է։
Սերժ Սարգսյանը կարծում է՝ դա Ադրբեջանի խնդրանքով է եղել, քանի որ միշտ է այդ խոսակցություն գնացել եւ հավանաբար հայկական կողմի հետ այստեղ առեւտուր է եղել՝ «մենք սրան կհամաձայնենք, բայց դու էլ մի կրակիր»։
Սերժ Սարգսյանն ասաց նաեւ, որ 2018-ի մայիսի վերջին ի օգուտ ՀՀ-ի սահմանային փոփոխություն ենք ունեցել՝ Արարատի մարզում․ «Դա ի օգուտ մեզ սկսվել է լինեն 2013-ից։ Մենք ուղղակի առաջացանք եւ կանգնեցինք մեր սահմանի վրա։ Չեզոք գոտի չէր՝ մեր տարածքն էր։ Այդ մասին չէր հայտարարվում, քանի որ դա նշանակում է հակառակորդին վատ դրության մեջ դնել եւ ստիպել, որ նա էլ ինչ-որ գործողությունների դիմի։ Դա եզակի չէր, մենք ոչ թե թմբկահարում էինք ձեռքբերումները, այլ սուսուփուս, քանի որ մեզ համար ավելի կարեւորը՝ շփման գիծն ունենալ ավելի բարենպաստ պայմաններում։ Մենք տեսանք թե Տավուշում իրադարձությունները ինչի բերեցին եւ Ադրբեջանի համար արդարացուցիչ պատճառներից մեկն էլ դա է»։
«Ես նույնիսկ վարկած չունեմ, թե ինչու այդպես վարվեցին»,- անդրադառնալով վերջերս իր հետ տեղի ունեցածին, երբ ամեն գնով նրա «սեկտը» փակելու որոշմանը։ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը 8-9 օրով պատրաստվում էր մեկնել արտերկիր՝ անձնական գործերով։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































