Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը դեկտեմբերին է

Նոյեմբեր 08,2025 12:30

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում (դատավոր՝ Լիլի Դրմեյան) շարունակվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով քննությունը:

Դատախազ Ա .Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել դատարան`ապացույցների վերաբերյալ: Նա խնդել է դատարանին ներկայացնել փոխառության պայմանագրերից մեկը` բնօրինակը, քանի որ մտադիր է հանդես գալ նոր միջորդությամբ:

Ի դեպ, նշվում է, որ այս գործով կա փոխառության պայմանագիր, որը կնքվել է այն ժամանակ, երբ համայնքի ղեկավարը հանրապետությունից դուրս էր գտնվում:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ կողմերին անհրաժեշտ էր ժամանակ:

Այն կշարունակվի դեկտեմբերի 17-ին:

Հիշեցնեմ, որ հուլիսի 21-ին դատարանը քննության առնելով թիվ ՀԿԴ/0008/02/24 հակակոռուպցիոն քաղաքացիական գործը՝ պահանջի մի մասն առանձին վարույթում առանձնացնելու հարցով որոշում է կայացրել, գործից առանձին վարույթում առանձնացնել ՀՀ գլխավոր դատախազության հետեւյալ պահանջը.

Առուշ Առուշանյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույք հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 253.583.891 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել եւ` 370.077.000 ՀՀ դրամը՝ որպես ապօրինի ծագում ունեցող եկամտի մնացորդ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930