Հայաստանյան առաջին գիտական հրատարակումը թանգարանագիտության ոլորտում՝ միջազգային հեղինակավոր թանգարանագիտական պարբերականում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողների՝ պատմագիտության դոկտոր Գևորգ Վարդանյանի և Սեդա Պարսամյանի թանգարանագիտական հոդվածը լույս է տեսել հեղինակավոր «Museum Worlds» միջազգային պարբերականում։
Հոդվածով հեղինակներն անդրադառնում են ավելի քան մեկ տարի առաջ Հայոց ցեղասպանության թանգարանում կազմակերպված «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակավոր ցուցադրությանը։ Ցուցադրությունն ունեցել է բացառիկ հաջողություն՝ շրջելով ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, որտեղ Զորյան ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ ներկայացվել է նաև Արիզոնայի Պետական Համալսարանում։
Սա հետխորհրդային շրջանում թերևս առաջին դեպքն է, որ հայաստանցի գիտաշխատողները տպագրվում են միջազգային թանգարանագիտական գրախոսվող հեղինակավոր հանդեսում։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ

















































