Լրահոս
Օրվա լրահոսը

Գործազուրկ, անեկամուտ, գույք եւ գումար չունեցող․ Վաղարշապատ համայնքի ղեկավարի ո՞ր թեկնածուի մասին է խոսքը

Նոյեմբեր 08,2025 17:48

«Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը։ Հայտարարագրում նա նշել է, որ չի աշխատում։

Մկրտչյանն անշարժ գույք չի հայտարարագրել։

Շարժական գույք նա եւս չի հայտարարագրել։

Եկամտային աղբյուր չի նշել։

Հայտարարագիրը լրացնելու պահին առկա դրամական միջոցներ չի նշել։

Թանկարժեք գույք եւ ներդրումներ չի հայտարարագրել։

Համատեքստ

Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցում է քաղաքական ութ ուժ, այսինքն՝ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։

ՀՀ Ընտրական օրենսգրքի ութերորդ հոդվածի հինգերորդ կետը նշում է, որ ավագանու անդամի թեկնածուները «համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր։ Հայտարարագրում նշվում են սույն օրենսգրքով սահմանված գրանցման համար փաստաթղթերի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ գույքի կազմը, ինչպես նաև գրանցման փաստաթղթերի ներկայացման ժամկետի ամսվան նախորդող 12 օրացուցային ամիսների ընթացքում ստացված եկամուտները»:

Պետք է հաշվի առնել, սակայն, որ թեեւ հայտարարագիր լրացնելը Օրենքի պահանջ է, դրանց բովանդակությունը ստուգում չի անցնում ԿԸՀ-ում։ Aravot.am-ը չի կարող հաստատել առանձին հայտարարագրերի բովանդակության արժանահավատությունը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930