«Ցանկացած քաղաքական միավոր, որը խոստումներ է տալիս, գալիս է իշխանության, բայց իր խոստումները չի կատարում, այլեւս ոչ լեգիտիմ է։ Իսկ ոչ լեգիտիմ իշխանությունների ի՞նչը քննարկել ու մեկնաբանել»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով պատերազմից հետո ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը։
Նա անդրադարձավ հարցին, որ ՀՀ իշխանությունները փորձում են Արցախի հարցը փակել։ «Մինչեւ կա մեկ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախը, Արցախի էջը փակված չէ։ Նույնիսկ Բաքվի բանտերում կան մարդիկ, որ ասում են՝ Արցախի հարցը փակ չէ։ Այ դա տարածեք։ Ռուբեն Վարդանյանը կամ մնացածը, ովքեր գերի են այնտեղ, այդ նույն կարծիքին չեն։ Արցախի էջը չի փակվելու, մինչեւ աշխարհում կա գոնե մեկ հայ, ում սրտում, հոգում եւ մտքում կա Արցախի հարցը։ Այս բոլոր մարդիկ, ովքեր այսօր գալիս են այստեղ, ո՞նց կարող են համարել, որ Արցախի հարցը փակված է»,- ասաց նա։
Անդրադառնալով Արցախի վերադառնալու հնարավորության մասին հարցին՝ նա ասաց․ «Ես գիտեմ, որ աշխարհում անհնարին բան չկա։ Եթե մենք մեր երազանքը պահենք, որեւէ բան անհնարին չէ։ Իսկ երազանքի հիմքը մեր պարտքն է այստեղ հավերժացած մեր ազգային հերոսներին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, թե խաղաղություն կարո՞ղ է հաստատվել այսօրվա պայմաններում, Պողոսյանն ասաց․ «Երբ ձեզ խաղաղություն են ասում, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, որ սենց չանենք, պատերազմ է լինելու, ուրեմն դա խաղաղություն չէ։ Այս խաղաղությունը վախեցնելով են բերել, ուրեմն եկեք այդ բառը մի օգտագործեք»։
Թեւան Պողոսյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` 44-օրյա պատերազմում իր սխալների մասին։ «Սխալի համար պատասխան են տալիս, երբ մարդ գիտակցում է, որ սխալ է արել, հրաժարական է տալիս ու հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































